National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.04.2012
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. 
  
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.3-93) 
  
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 
  
*տնտեսագիտություն (էկոնոմիկա), կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.

*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմա՟նա՟դրության, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Ներքին աուդիտի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա՟կազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

*ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

*համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխա՟տելու ունակություն.

*առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետում.

*անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*         *        *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «18»  ապրիլի 2012թ.:

Մրցույթը կկայանա 2012թ.  մայիսի  4-ին, ժամը    12.00-ին:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 513-460):

*         *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

*դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

*պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 
 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am